Անորոշ ժամանակ գազ չի լինի

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 20-ին ժամը 16։00-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Բայանդուր, Երազգավորս, Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Գազպրոմ Արմենիա

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7