Ըստ բրիտանական և միջազգային մամուլում շրջանառվող հրապարակումների՝ բուլղարացի պայծառատես Վանգան դեռևս 1979 թվականին ռուս գրող Վալենտին Սիդորովի հետ զրույցում կանխատեսումներ է արել Ռուսաստանի և Վլադիմիր անունով անձի մասին:
«Միայն մեկ բան կմնա անսասան՝ Վլադիմիրի խոսքը, Ռուսաստանի խոսքը: Չափից ավելի զոհեր են պահանջվել: Ոչինչ չի կարող կանգնեցնել Ռուսաստանի ընթացքը, նա կդառնա աշխարհի միակ գերտերությունը»:
Այս խոսքերը նա ասել է ռուս գրող Վալենտին Սիդորովին և ավելացրել. «Ռուսաստանը կդառնա աշխարհի միակ գերտերությունը»:
Բրիտանական The Daily Mirror–ը նշում է, որ սրանք հայտնի պայծառատեսի վերջին խոսքերն են:
