Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում սեպտեմբերի 25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի , ք.Վայք Ջերմուկի Խճ., Երկրաբանների, Ազատության, Շինարարների 15 շենքի , 6 տան ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

