Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ սեպտեմբերյան ընտրությունները խափանվեն, չնայած հակառակորդի կողմից վախեցնելու և իրավիճակը անկայունացնելու փորձերին։
Պուտինն այս հայտարարությունն արել է «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
«Հակառակորդը փորձում է վախեցնել մեզ և խափանել ընտրությունները։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», — ընդգծել է Պուտինը։
Նա վստահություն է հայտնել Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման հարցում։
ՌԴ առաջնորդն ընդգծել է նաև, որ առաջիկա ընտրությունները կցուցադրեն պետության կայունությունը և ռուսական քաղաքական համակարգի հասունությունը, որը կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին և ագրեսիային։

