Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը տեղում բուժօգնություն է ստանում, այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ժամը 20։10-ի դրությամբ կարող ենք ասել, որ բաց կրակ չկա, ու հրդեհը մեկուսացված է», աշխատանքներին ներգրավվել է շուրջ 11 մարտական հաշվարկ»,-նշել է նա։
Սարգսյանի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկում, որտեղ եղել է մոտ 25-30 տոննա յուղ։

