Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են

Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7