Բլոգերին մահացած են գտել

Աբխազիայից բլոգեր Դաուր Բուավան, որը տարածաշրջանից տեղափոխվել էր Թբիլիսի և վրացական անձնագիր ստացել, մահացած է գտնվել իր բնակարանում, հաղորդում է TV Pirveli-ն։

Բուավան, որը մեծ թվով հետևորդներ ուներ հայտնի սոցիալական ցանցերում, տեսանյութեր էր ձայնագրել՝ պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

2015 թվականին Ռուսաստանը հետախուզում էր հայտարարել բլոգերի նկատմամբ՝ «մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման» համար։

2023 թվականին Բուավան ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի «Կայուն խաղաղություն Հարավային Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ, որտեղ նա պնդեց, որ Ռուսաստանը հրահրել է Աբխազիայում պատերազմը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7