Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում օգոստոսի 29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 29-ին ժամը 12:00- 19:00-ն կդադարեցվի Բաշինջաղյանի, Բաշինջաղյան 1, 2 Նրբ., Ջանիբեկյանի, Առաքելյանի, Սիսակյանի, Մարտիրոսյանի, Արա Սարգսյանի, Վշտունու, Վշտունու 1-5 Նրբ., Սպորտի, Թերլեմեզյանի, Խ.Խաչատրյանի, Գ.Հակոբյանց փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

