Առավոտյան սրտխառնոցի 5 տարածված պատճառ

Ամեն առավոտ նույն պատմությունն է. հենց բացում եք աչքերը, փսխելու զգացում (տհաճություն) եք ունենում։ Սուրճի կամ նախաճաշի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Իրականում առօրյա առավոտյան տհաճության բավականին շատ տրիգերներ կան։

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ առավոտյան

Եթե քնելուց առաջ երկար ժամանակ ոչինչ չեք կերել, հաջորդ առավոտ կարող եք արթնանալ թեթև հիպոգլիկեմիայով (շաքարի ցածր մակարդակով):

Յուղոտ սնունդ երեկոյան

Նրանք, ովքեր կեսգիշերից առաջ մեծ քանակությամբ ֆաստֆուդ են կերել կամ չիպսեր են չարաշահել, հաճախ գիշերը տառապում են այրոցից (իզժոգայից)՝ դա նույնիսկ չնկատելով: Ամենից հաճախ հաջորդ առավոտ արթնանում եք փորում տհաճ զգացողությամբ:

Շատ քիչ քուն

Շատ կարճ գիշերը ոչ միայն արագ հանգեցնում է վատ տրամադրության, այլև փսխելու զգացողության (սրտխառնոցի): Սա հատկապես նկատելի է, եթե ստիպված եք արթնանալ սովորականից շատ ավելի շուտ, կամ եթե շատ անհանգիստ գիշեր եք ունեցել:

Մրսածությունը հարվածում է ստամոքսին

Որքան շատ են փակված քիթն ու կոկորդը, այնքան արագ է լորձը ընկնում ստամոքս: Ջերմության և դեղամիջոցների ավելացման դեպքում սրտխառնոցը գրեթե միշտ երաշխավորված է:

Սիրային ապրումներ 

Ով երբևէ իսկապես տառապել է սիրային ցավից, գիտի, որ սննդի և լավ քնի մասին այն ժամանակ հազիվ թե հնարավոր լինի մտածել: Ճնշված զգացմունքների համադրությամբ «կոտրված սիրտը» արագորեն վերածվում է ստամոքսի իսկական ծանրաբեռնվածության:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7