Գազամատակարարման պլանային դադարեցումներ Շիրակի մարզի Ախուրյան և Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրերում՝ սեպտեմբերի 2-ին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Ե.Չարենցի փողոցի, Ե.Չարենցի նրբանցքների, Տ.Մեծի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները❗️
Սեպտեմբերի 2-ին գազ չի լինելու․ հասցեներ

