Վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ բյուջե, քան ստանում։
2023 թ․-ին Հայաստանը մաքսատուրքերի բաշխման համակարգ է փոխանցել մոտ 187 մլրդ դրամ, ստացել՝ 73 մլրդ դրամ։
2024 թ․-ին Հայաստանում գանձված մաքսատուրքերից 127 մլրդ դրամը բաշխվել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, իսկ ԵԱՏՄ երկրներից Հայաստանի պետական բյուջե է ստացվել 74.1 մլրդ դրամ՝ 52.9 մլրդ դրամով պակաս։
2025 թ․-ին Հայաստանը ներմուծման մաքսատուրքերի բաշխման համակարգ է փոխանցել շուրջ 319 մլն ԱՄՆ դոլար (125.4 մլրդ դրամ), մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 մլն դոլար (69.5 մլրդ դրամ)։

