Զելենսկին զգուշացրել է ավիաընկերություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող ավիաընկերություններին և ապահովագրական ընկերություններին՝ հայտարարելով, որ ռուսական երկնքում անօդաչու թռչող սարքերի են լինելու ու շատ քանակությամբ :

Նրա խոսքով՝ նախազգուշացումն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի առանցքային օդանավակայաններից օգտվող ընկերություններին։

«Այսօր մենք ցանկանում ենք զգուշացնել յուրաքանչյուր ավիաընկերության, որն օգտագործում է Ռուսաստանի օդային տարածքը, յուրաքանչյուր ապահովագրական ընկերության և բոլոր նրանց, ովքեր դեռ օգտվում են Ռուսաստանի առանցքային օդանավակայաններից․ ռուսական երկինքը դառնում է լիովին վտանգավոր»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Կիևը չի սպառնում քաղաքացիական ավիացիային կամ քաղաքացիական ինքնաթիռներին։

«Պարզապես Ռուսաստանի երկնքում անօդաչուներ են լինելու, և այդ մասին պետք է իմանալ։ Մենք Ուկրաինայում չենք ցանկանում անմեղ կյանքեր կորցնել։ Այդ պատճառով զգուշացնում ենք մեր գործընկերներին՝ Ռուսաստանի երկնքում անվտանգ ժամանակներն ավարտվել են»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ այս ուղերձը պետք է լսեն ինչպես Ուկրաինայում և Ռուսաստանում աշխատող օտարերկրյա դիվանագետները, այնպես էլ այն ավիաընկերությունները, որոնք շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Ռուսաստանի այլ խոշոր ուղղություններ։

«Քաղաքացիական ավիացիայի տեղը անօդաչուների կողքին չէ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7