Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի հանձնման հարցը. պաշտոնական հարցումներ չեն եղել, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հարցը որպես այդպիսին խորությամբ չի քննարկվել։ Պաշտոնական հարցումներ չեն եղել», — հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետը ասել էր․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսական երկաթուղիները «թունավոր են Հայաստանի համար», սակայն դա իրականության հետ որևէ առնչություն չունի»։

