Ողբերգական վթարի զոհերի ինքնությունները հայտնի են․ ի՞նչ է պարզվել դեպքից

Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել։

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7