«Աստղիկ» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է արձանագրվել. նորածին է մահացել

«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ ողբերգական դեպք է արձանագրվել. 16:00-ից հետո մահացել է նորածին տղա երեխա:

Երեխան ծնվել էր այսօր առավոտյան, և նախածննդյան հետազոտությունների, ինչպես նաև ծննդաբերությունից անմիջապես հետո բժիշկները որևէ առողջական խնդիր կամ շեղում չէին հայտնաբերել: Դեպքից հետո հարազատներին ժամեր շարունակ որևէ հստակ տեղեկատվություն չի փոխանցվել տեղի ունեցածի պատճառների մասին:

Միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Ամբիոն Նյուզ»-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի հետ:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեխայի մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7