«Օրագիր»-ն անդրադարձել է Ճամբարակի դժբախտ պատահարին․ «Դեպքից առաջ՝ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել և հարվածել են։ Դրանից հետո շտաբի պետը որոշել է պատժել միջադեպի մասնակիցներին։
Զինվորներին, քնից առաջ դուրս են բերել զորամասից և ուղարկել վազքի։ Ամենաուշագրավն այն է, որ զինվորներին հրահանգվել է վազել հակագազերով։ Այս վարկածի համաձայն՝ հենց հակագազերով վազելն է պատճառ դարձել, որ զինվորները չնկատեն մոտեցող մեքենան։
Պաշտպանության նախարարությունը օգոստոսի 20-ին պաշտոնապես հերքեց զինվորների հակագազերով վազելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Այսպիսով՝ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ զինվորներն ինչու են այդ ուշ ժամին ոչ թե զորամասում, այլ ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվել, և արդյոք ճիշտ է այն վարկածը, որ դա կապված է նրանց նկատմամբ կիրառված պատժի հետ»։

