Ուշադրություն. Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման

Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը,
-Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը,
-Շենգավիթում չի գերազանցել,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել,

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

-Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
-Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
-Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը,
-Շենգավիթում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7