Հայտնի է Քննչականում քննիչների կողմից ծեծի ենթարկված ոստիկանի ինքնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ քննչականում ծեծի ենթարկված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Աղասի Բագրատունյանն է: Ծեծի ենթարկվելու ժամանակ նա եղել է համազգեստով:

Դեպքի վերաբերյալ «Իշխանություն» լրատվականը հարցազրույց է իրականացրել Բագրատունյանի փաստաբանի հետ:

Նա նաև նշեց, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ավելի վաղ գրել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակցի:

 

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7