Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացել

Ռուսաստանի Պենզա քաղաքում ավտոբուսի ուղևորուհին քիմիական այրվածք է ստացել այն բանից հետո, երբ անծանոթ տղամարդը դիպել է նրա մեջքին։ Այս մասին հայտնում է Baza-ն։

Կնոջ խոսքով՝ երբ պատրաստվել է իջնել ավտոբուսից, տղամարդը դիպել է նրա թիակի հատվածին՝ կարծես դեպի դուռը հրելով։ Սկզբում նա ուշադրություն չի դարձրել, սակայն կարճ ժամանակ անց հպման հատվածում ուժեղ ցավ է զգացել։ Բժիշկներն ախտորոշել են քիմիական այրվածք․ անհայտ նյութը քայքայել է հագուստն ու մաշկի վրա վերք առաջացրել։

Տուժածը դիմել է ոստիկանություն։ Նշվում է, որ Պենզայի մեկ այլ բնակչուհի ևս պատմել է նմանատիպ դեպքի մասին՝ պնդելով, որ նույնպիսի այրվածք է ստացել գիշերային ակումբում։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7