Սեպտեմբերի 19-ին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո, հայտնում է «Agos»-ը։
Կիրակոսյանը նախորդ շաբաթ Ստամբուլ էր մեկնել հանդիպման մասնակցելու նպատակով, որտեղ իրեն վատ է զգացել։ Նա վերակենդանացման բաժանմունքում էր| Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցում, որտեղ նրան պահում էին արհեստական քնի մեջ։

