Որքա՞ն է վաստակել Արման Ծառուկյանը UFC 331-ում․ հայտնի են մրցաշարի բոնուսներն ու հոնորարները

UFC 331 մրցաշարի ավարտից հետո կազմակերպությունը հրապարակել է երեկոյի լավագույն մարտիկների բոնուսներն ու ֆինանսական արդյունքները։ Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը, ով վստահ հաղթանակ տարավ Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ, ընդգրկվել է երեկոյի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում։

UFC 331-ի պաշտոնական բոնուսները․
Երեկոյի լավագույն մենամարտ ($100,000)․ Ջոշուա Վան vs Ալեքսանդր Պանտոժա

Երեկոյի լավագույն ելույթ ($100,000)․ Արման Ծառուկյան և Քեյսի Օ’Նիլ

MobLand Bonus («Իսկական քաոսի» համար — $150,000)․ Շոն Շարաֆ

Որքա՞ն է վաստակել Արման Ծառուկյանը

Որոշ տվյալների համաձայն՝ Արման Ծառուկյանի ընդհանուր եկամուտը Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտից հետո կազմել է մոտ 450,000 դոլար (ներառյալ մենամարտի հոնորարը, հաղթանակի բոնուսը և $100,000 լավագույն ելույթի հավելավճարը)։

Մրցաշարի ընթացքում Ծառուկյանից ավելի շատ վաստակել են միայն Ալեքսանդր Պանտոժան ($750,000) և Ջոշուա Վանը ($600,000)։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7