Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայըմբեյլի շրջանում։

Օջախը եղել է 7 կիլոմետր խորության վրա։

Ադանայի նահանգապետարանից հայտնել են, որ այս պահի դրությամբ բացասական հետևանքներ չեն արձանագրվել, իսկ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության տակ։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7