Անկախության 35-ամյակի առթիվ ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի պատգամավորներն Անկախության 35-ամյակի առթիվ 590 հազար դրամ պարգևավճար են ստացել, Factor.am-ին հայտնել է պատգամավորներից մեկը

Սա նրանց մեկ ամսվա աշխատավարձի չափ գումար է։ Այս հաշվարկով միայն 105 պատգամավորի ընդհանուր պարգևավճարը կազմել է 62 մլն դրամ։ Թեմայի վերաբերյալ կայքը մեկնաբանություն է խնդրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանից։

Նա, սակայն, հրաժարվել է թվեր ներկայացնել՝ նշելով, որ ԱԺ նախագահի կարգադրությանն ավելացնելու ոչինչ չունի։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7