Երեք նոկդաուն և կիսաեզրափակիչ․ Էլիդա Քոչարյանը հաղթել է

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:

Առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն մեկ քարորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին, և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին: Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները հայ մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու տեղ հասցնում ուժգին հարվածները: Արդյունքում մեկ նոկդաուն առաջին ռաունդում և երկու նոկդաուն երկրորդ ռաունդում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտն ու հաղթանակը շնորհել Էլիդային:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7