Սրտաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պարզաբանել է, թե որոնք են գիշերային մկանային ցավերի ու սպազմերի պատճառները. սա մի խնդիր է, որից բողոքում է բուժառուների գրեթե կեսը:
Այս վիճակը մեկ կոնկրետ պատճառ չունի. դերը կարող են խաղալ ինչպես կենցաղային գործոնները (օրինակ՝ ջրազրկումը կամ հարթաթաթությունը), այնպես էլ լայնորեն տարածված դեղամիջոցների ընդունումը:
Հիմնական պատճառներն ու գործոնները․
Դեղորայքի ընդունում. ճնշման դեղեր, ստատիններ (խոլեստերինը իջեցնող), միզամուղներ, ասթմայի դեմ միջոցներ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, քնաբերներ և անտիդեպրեսանտներ:
Վիտամինների ու էլեմենտների պակաս. մագնեզիումի կամ երկաթի դեֆիցիտ, ջրա-էլեկտրոլիտային հավասարակշռության խախտում (հաճախ միզամուղների պատճառով):
Ուղեկցող հիվանդություններ. շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի հորմոնների պակաս), ռևմատոլոգիական հիվանդություններ, օստեոխոնդրոզ:
Օրթոպեդիկ պատճառներ. հարթաթաթություն, ոտնաթաթի ձևափոխումներ, երկար ժամանակ անհարմար դիրքով նստելը:
Վատ թուլություններ. ալկոհոլի, նիկոտինի և կոֆեինի չարաշահում:
Ի՞նչ անել, եթե ոտքի մկանը ձգվել է (սպազմ է տվել)
Բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տալիս մի քանի պարզ եղանակ՝ սպազմը արագ հանելու համար․
Ոտնաթաթի մատները ձգել դեպի քեզ — կրկնել 2-3 անգամ, որպեսզի ձգվի և թուլանա սրունքի մկանը:
Բոբիկ քայլել սառը հատակին — ջերմաստիճանի փոփոխությունը նպաստում է նյարդային սպազմի անցմանը:
Թեթև մերսել լարված մկանը:
Տաք լոգանք ընդունել — մկանների ընդհանուր թուլացման համար:
Թեթևակի ծակել մկանը (օրինակ՝ ասեղով կամ գնդասեղով) — ռեֆլեկտոր գրգիռը օգնում է արագ հանել սպազմը:
Կարևոր է. Եթե մկանասպազմերը կրկնվում են պարբերաբար, ինքնագլուխ մի՛ ընդհատեք բժշկի նշանակած դեղերի (ճնշման կամ խոլեստերինի) ընդունումը: Դիմեք ձեր բուժող բժշկին՝ չափաբաժինը կարգավորելու կամ այլ դեղամիջոցով փոխարինելու համար:

