Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը։
28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ դուրս տաս՝ գնաս նստես ու մնաս, ասենք, Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին, իսկ մատնաքաշ-ականջ ֆիլոսն էլ դիստանցիոն վրեդ խնդա։ Ողբամ վիճակդ, ղամմազ։» բովանդակությամբ հրապարակում էի կատարել Սամվել Կարապետյանի վերաբերյալ:
25.07.2025 թ. Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել իմ դեմ դատարանին խնդրելով.
5.1. Հայցադիմումի 1.3. կետում նշված վիրավորական արտահայտությունների համար Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից,
5.2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։
5.3. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Դատարանի 21.08.2026 թ. վճռով հայցը բավարարել է մասնակի.
1.1. Պարտավորեցնել Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանին սույն քաղաքացիական գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ www.facebook.com սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով ներողություն խնդրել Սամվել Սարգսի Կարապետյանից՝ նույն հարթակում և նույն եղանակով կատարելով հրապարակում՝ հետևյալ բովանդակությամբ. ««www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»: 1.2. Հայցը մնացած՝ 3.000.000 ՀՀ դրամի՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջին մասով՝ մերժել:
2. Ռուբեն Հենրիկի Մեհրաբյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված:
Այսպիսով առաջնորդվելով օրինական ուժ ստացած դատական ակտով ««www.facebook.com սոցիալական կայքի իմ անձնական էջում 28.06.2025 թվականին կատարված հրապարակման մեջ «էշ-էշ դուրս տալ» և «ղամմազ» արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում Սամվել Կարապետյանից»:

