Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է, իրազեկում են բնակավայրի ֆեյսբուքյան էջում։«Խնդրում ենք մինչև խնդրի ամբողջական կարգավորումը չօգտագործել ջուրը խմելու, սննդի պատրաստման և կենցաղային նպատակներով։

Խնդրում ենք խստորեն պահպանել նշված պահանջը և հետևել հետագա պաշտոնական իրազեկումներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7