Կենսաթոշակի նախնական չափը կարելի է հաշվարկել ինքնուրույն։
Iravaban.net ֊ը Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկանում է, որ Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործող կենսաթոշակի հաշվիչի միջոցով կարող եք ինքնուրույն հաշվարկել Ձեր կենսաթոշակի նախնական չափը։
Հաշվարկն իրականացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator և նշել՝
աշխատանքային ստաժի,
տարիքի
անհրաժեշտության դեպքում՝ հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալները։
Համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի կենսաթոշակի նախնական չափը։

