ՊՆ խոսնակը հաստատել է․ զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ | ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7