ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Չնայած պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս բացատրել է բանակում տեղի ունեցած դեպքերի ճիշտ և պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել:

Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից և հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով»,- ասվում է հայտարարությունում։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7