♈ Խոյ
Մասնագիտական ասպարեզում Խոյերին սպասվում են արկածային և ռիսկային առաջարկներ։ Աստղերը հորդորում են չմերժել դրանք, այլ օգտագործել հնարավորությունը՝ սեփական ներուժը դրսևորելու համար։ Միայնակ Խոյերը կարող են հանդիպել անցյալից մի մարդու, իսկ զույգ կազմածների համար այս ամիսը կդառնա անկեղծության յուրօրինակ քննություն։
♉ Ցուլ
Եթե սովորաբար Ցուլերի տարերքը կայունությունն ու շոշափելի արդյունքներն են, ապա աշնան սկզբին աստղերն առաջարկում են կենտրոնանալ սեփական ներաշխարհի նուրբ կարգավորումների վրա։ Աշխատանքում ձեզ սպասվում է հանդարտ, բայց արդյունավետ շրջան։ Անձնական կյանքում սեպտեմբերի կեսերից սկսվում է փոխըմբռնման «ոսկե դարը»։
♊ Երկվորյակներ
Ամսվա առաջին շաբաթվանից աշխատանքային սովորական առօրյան կսկսի ճաքեր տալ թարմ գաղափարների ճնշման տակ։ Գլխավոր խորհուրդը՝ մի՛ փորձեք ամեն ինչ անել կատարյալ։ Միայնակ Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չփակվել նոր ծանոթությունների առաջ. դուք կհանդիպեք մեկին, ով չափազանց կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։
♋ Խեցգետին
Սեպտեմբերը կպահանջի ավելորդն անխղճորեն մի կողմ դնելու ունակություն՝ առանց մեղքի զգացումի։ Առաջին տասնօրյակը հարմար է բառի լավ իմաստով եսասեր դառնալու համար՝ կենտրոնանալ սեփական բարեկեցության վրա և ռեսուրս կուտակել մտերիմների մասին հոգ տանելու համար։ Եթե զուգընկերը ձեզ չի լսում, ժամանակն է անկեղծ խոսել սահմանների մասին։
♌ Առյուծ
Աշխարհը սպասում է ձեր խոսքին, և այս ամիս այն կունենա ազդեցության հսկայական ուժ։ Սեպտեմբերի կեսերին Առյուծների անձնական կյանքը կնմանվի շողշողուն կոկտեյլի՝ գրավելով վառ ու էպատաժային անհատների։ Սակայն հիշեք՝ իրական փայլը թաքնված է ոչ թե գեղեցիկ խոսելու ունակության, այլ արարքների խորության մեջ։
♍ Կույս
Էմոցիոնալ այրումից խուսափելու համար սովորեք դանդաղելու մշակույթը։ Սիրային գործերում հողային այս նշանը կճառագի զուսպ էլեգանտության էներգիա։ Դա կգրավի այնպիսի մարդկանց, ովքեր փնտրում են ոչ թե անցողիկ դրամաներ, այլ ինտելեկտուալ ներդաշնակ գործընկերություն։ Աշխատավայրում ձեր գլխավոր զենքը կդառնան հիմնավոր փաստարկները։
♎ Կշեռք
Ամիսը կմեկնարկի աշխատանքային խնդիրների լուծմամբ։ Մի՛ վարանեք առաջարկել ոչ ստանդարտ լուծումներ։ Ձեր հեռատեսությունը կօգնի տեսնել այն թերությունները, որոնք մյուսները բաց են թողել շտապողականության պատճառով։ Հարաբերությունները նոր շունչ կպահանջեն. փորձեք փոխել սովորական ժամանցը և ցույց տվեք, որ կարողանում եք զարմացնել։
♏ Կարիճ
Ձեզ սպասվում են լայնածավալ փոփոխություններ անձնական ճակատում և ֆինանսական գործերում։ Նրանք, ովքեր վաղուց մտածում էին ոճափոխության և արտաքին կերպարանափոխության մասին, կարող են համարձակորեն գնալ այդ քայլին։ Ամսվա կեսերին հավանական են համատեղ բիզնես սկսելու առաջարկներ, սակայն եղեք չափազանց ընտրողական։
♐ Աղեղնավոր
Սեպտեմբերի առաջին կեսին աստղերը Աղեղնավորներին կմղեն դուրս գալ հարմարավետության գոտուց (comfort zone), իսկ մեծ փառասիրությունը արդյունավետ դրսևորման ելք կպահանջի։ Աշխատանքային առաջադրանքներում մի՛ վախեցեք ստանձնել այնպիսի գործեր, որոնք նախկինում երբեք չեք արել. ամեն ինչ թռիչքի պահին յուրացնելու ձեր ունակությունը պարզապես ֆենոմենալ կլինի։
♑ Այծեղջյուր
Այծեղջյուրների համար ամիսը կսկսվի ճանապարհորդության մեկնելու հնարավորությամբ։ Նույնիսկ եթե այն կարճատև լինի, Տիեզերքը խոստանում է այն դարձնել անմոռանալի։ Մասնագիտական ոլորտում գլխավոր խորհուրդն է՝ ուշադիր ուսումնասիրել առօրյա, թվացյալ ձանձրալի առաջադրանքները. հենց դրանցում է թաքնված մեծ առաջընթացի բանալին։
♒ Ջրհոս
Ջրհոսների օդային էներգիան կլինի հատկապես ակտիվ ու շարժուն՝ դրդելով նրանց քանդել սովորական դարձած պատնեշները։ Ամսվա առաջին կեսը բարենպաստ է ստեղծագործական ոլորտի մարդկանց հետ շփման համար։ Նրանք ձեր ինտելեկտուալ դաշնակիցներն են՝ մարդիկ, ովքեր չեն վախենում ձեզ հետ բանավիճել և խենթ գաղափարներ հրամցնել։
♓ Ձկներ
Սեպտեմբերի սկզբին շեշտը կտեղափոխվի նյութական հարցերի վրա։ Ֆինանսական կայունությունը կգա նրանց մոտ, ովքեր կսովորեն վստահել իրենց վեցերորդ զգայարանին՝ գործարքների և գնումների հարցում։ Սիրային ոլորտում Ձկները կնկատեն, որ սկսել են զուգընկերոջը հասկանալ առանց բառերի. ձեզ սպասվում է խորը ներդաշնակություն և հոգևոր մտերմություն։

