Շենքի մուտքի մոտ հարձակվել է կնոջ վրա՝ գումարը հափշտակելու նպատակով․ ի՞նչ է տեղի ունեցել

Սանկտ Պետերբուրգում տղամարդը շենքի մուտքի մոտ բեյսբոլի բիտայով հարվածել է կնոջ դեմքին՝ 28 հազար ռուբլի հափշտակելու համար։ Զգուշացում՝ տեսանյութը շատ դաժան է։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Մետալիստների պողոտայի 59-րդ շենքի մոտ։ Հարձակվողը կնոջը մոտեցել է հետևից, մահակով հարվածել դեմքին և վերցրել նրա գումարը։

Կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Հարձակվողին ավելի ուշ ձերբակալել են։ Նա Մորդովիայից Սանկտ Պետերբուրգ աշխատանքի եկած 33-ամյա տղամարդ է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակման հոդվածով։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7