Ռուսաստանից Հայաստան կանխիկ գումար տեղափոխողների համար նոր սահմանափակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է 1 միլիոն ռուբլու եւ դրանից ավել գումարի կանխիկ տեղափոխումը մի շարք երկրներ, այդ թվում նաեւ՝ Հայաստան։

Հրամանը տարածվում է թե ֆիզիկական անձանց, թե իրավաբանական անձանց, թե կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների վրա։ Համաձայն հրամանի՝ 1 միլիոն եւ ավելի ռուբլու կանխիկ տեղափոխումը ՌԴ-ից արգելվում է ԵԱՏՄ անդամ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան, Ուզբեկստան։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7