Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ամուրի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Տու-95 ինքնաթիռը աղետի է ենթարկվել, հայտնել է Պաշտպանության նախարարությունը:

Այն առանց մարտական ռազմամթերքի էր և ընկել է անմարդաբնակ վայրում: Էկիպաժի վեց անդամները զոհվել են, մեկը ստացել է վնասվածքներ: Նրան էվակուացրել են բժշկական հաստատություն:

Տու-95-ը խորհրդային տուրբոպտուտակավոր ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր է՝ ամենաարագ պտուտակավոր ինքնաթիռներից մեկը: Այն հիմք է հանդիսացել բազմաթիվ փոփոխությունների (մոդիֆիկացիաների) համար՝ ինչպես փորձնական, այնպես էլ սերիական արտադրության:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7