Համացանցում է հայտնվել մահացած Էդգար Գևորգյանի լուսանկարը

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հաղորդում է ՊՆ-ն։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7