Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 24-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի ք.Սիսիան Իսրայել Օրու 7, 9 շենքերի, Շիրվանզադե 4/1 շենքի, 0-45 տների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 24-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի, Արզնի, Նոր Գյուղ գյուղերի, գ.Արամուս Ամառանոցային 1, 2 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 24-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 24-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի ք.Ճամբարակ Պ.Սևակի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7