Երևանում նախատեսվում է իրականացնել տրանսպորտային բարեփոխումների հաջորդ փուլը, որի շրջանակում կշարունակվի ինչպես մետրոպոլիտենի արդիականացումը, այնպես էլ վերգետնյա հասարակական տրանսպորտի զարգացումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության ծրագրից։
Ըստ ծրագրի՝
Ապահովվելու է Երևանի տրանսպորտային բարեփոխումների հաջորդ փուլի իրագործումը, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումը, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը 2 նոր կայարանի կառուցմամբ («Աջափնյակ» կայարան, «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարան), վերգետնյա կանաչ տրանսպորտային ցանցի զարգացումը՝ էլեկտրական շարժակազմին փուլային անցմամբ (առաջին փուլով առնվազն 250 նոր էլեկտրաբուսների ներդրմամբ) և առանձնացված երթուղային միջանցքների ձևավորմամբ, 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը:

