Իրավապահները մտել են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություններ և փակել

Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը ԱԺ–ում երեկվա Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո։

Հավելենք, որ «Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Հիշեցնենք նաև Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին էլ մտել են նաև «Օրանժ Ֆիթնես»։

Դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մազասրահից և լողավազանից դուրս են բերել տարածքից։

Հավանաբար, այն պետականացվում է։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7