ՌԴ Պետդումայի խոսնակը ցինիկ է որակել Հայաստանի քաղաքականությունը

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին՝ միաժամանակ շահագործելով ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ցինիկ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի, որ Հայաստանը չվարեր նման կեղծ քաղաքականություն, քանի որ եթե Հայաստանն ընդունում է օրենք, որը հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք շահագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում անդամներին։ Դա ցինիկ է, սխալ է։

Պարզապես ասեք՝ անդամակցելո՞ւ եք ԵՄ-ին, գնացեք, բայց այդ դեպքում չպետք է արտոնյալ վերաբերմունք ստանաք», – ասել է Վոլոդինը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7