Երևանում հրդեհ է

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների 5 մարտական հաշվարկ պայքարում են Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, մի քանի հեկտար խոտածածկ տարածքում առաջացած կրակի դեմ։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7