Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Անժելա Թովմասյանին

Ալեն Սիմոնյանը վիրավորանքի համար 2 դատական հայց էր ներկայացրել Հայելի ակումբի սեփականատեր Անժելա Թովմասյանի դեմ վերջինիս կողմից Ալեն Սիմոնյանի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների համար։

Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի պահանջը` Անժելա Թովմասյանին պարտավորեցնելով ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից:

Բացի այդ, Անժելա Թովմասյանը որպես փոխհատուցում խոշոր գումար է վճարելու Ալեն Սիմոնյանին։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7