ՆԳՆ-ն զգուշացնում է

Կրկին ակտիվացել են iMessage-ի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ Հաղորդագրությունները հիմնականում…
Կրկին ակտիվացել են iMessage-ի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

Հաղորդագրությունները հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով հանցագործները փորձում են ստանալ քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ հետագայում գումար հափշտակելու նպատակով։

Կիբեռոստիկանությունը հորդորում է չբացել նման հաղորդագրություններում առկա հղումները, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողի համարը։

Եթե քաղաքացին արդեն տրամադրել է բանկային տվյալները, անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել բանկի հետ և տեղեկացնել ոստիկանությանը։

«Պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է»,- զգուշացնում են ՆԳՆ-ից։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7