Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ

Օգոստոսի 31-ին ժ․10:00–17:00 կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 2-ին՝ Շիրակի մարզի Ախուրյանում (Ե.Չարենցի փողոց, Ե.Չարենցի նրբանցքներ, Տ.Մեծի փողոց) ժ․10:00–15:00, ինչպես նաև Տավուշի մարզի Գանձաքարում ժ․11:00–17:30 կդադարեցվի գազամատակարարումը՝ ներառյալ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններում։

Սեպտեմբերի 4-ին ժ․10:00–16:00՝ Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի, ժ․10:00–17:00՝ Երևանի Արաբկիրի Ադոնց փողոցի թիվ 19/9 բազմաբնակարան շենքի և 19/8-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գազասպառողների, ժ․11:00–17:30՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազամատակարարումը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7