Ձմռանն ու գարնանը բավականին բարդ զարգացումներ են սպասվում. ԱԺ-ն կարճ կյանք է ունենալու. աստղաբան

Ըստ չինական մետաֆիզիկայի կանոնների ու օրենքների՝ հրե ձիու տարին բավականին բարդ տարի է, ընդհանուր առմամբ՝ հրե ձիու բոլոր տարիներն են ծանր եղել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իմաստով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է աստղաբան, չինական մետաֆիզիկայի վարպետ, էզոթերիկ, պատմաբան Աննէ Հախվերդյանը։

«Հայաստանի համար հատկապես շատ բարդ տարի է, որովհետև ՀՀ-ի հիմնադրման օրը՝ սեպտեմբերի 21-ը 1991 թվականի, փայտե ձիու օրն էր։ Հրե ձիու տարին բավականին մեծ փորձությունների է ենթարկում ՀՀ-ի փայտե ձիուն, որովհետև փայտը ծնում է հուր, հուրն այրում է փայտը՝ ՀՀ-ի փայտն այրվում է։ Ես կանխատեսել էի Երրորդ Հանրապետության վախճանը։ Այդ վախճանն անխուսափելի էր, որովհետև երբ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրվեց Երրորդ Հանրապետությունը, այդ ժամանակ Լուսինը գտնվում էր ազատ ընթացքում և ըստ Արևմտյան աստղաբանաության օրենքների՝ բոլոր գործերը, որոնք սկսում են այն ժամանակ, երբ Լուսինը որևիցե հարաբերության մեջ չի մտնում այլ մոլորակների հետ, սովորաբար մատնված են օդում կախված մնալուն, որևիցե զարգացումներ տեղի չեն ունենում։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն անկենսունակ է, որևիցե զարգացման հեռանկար չունի»,-ասել է աստղաբանը։

Հախվերդյանը նշել է, որ այս ընթացքում շահեկան դիրքերում են այն քաղաքական ուժերը, որոնք ակտիվ են, անցյալին ետ չեն նայում, արագ ու առանց հապաղելու իրագործում են իրենց նպատակները։

«Դա, ըստ էության, ՔՊ-ն է։ Բավականին լավ խորհրդականներ ունի Նիկոլ Փաշինյանը, որոնց շնորհիվ էլ հաղթանակ տարավ այս ընտրություններում և այժմ էլ շարունակում է իր ավերիչ ծրագրերն իրագործել ու փաստորեն բավականին հաջող կերպով։ Այս Ազգային ժողովի կյանքը կարճ է տևելու, դժվար թե 5 տարին լրանա, որովհետև բավականին բարդ է։ Բավականին լարված մոլորակային փոխհարաբերություններ են։ Հատկապես ձմռանն ու գարնանը բավականին բարդ զարգացումներ են սպասվում։ Թե ինչպիսին կլինեն դրանք, ապա դրանք կախված են ընդդիմության հակազդեցություններից այս որ Հայաստանանպատակ կառավարության կայացրած որոշումներին»,-ասել է աստղաբանը։

Ինչ վերաբերում է հորոսկոսպի նշաններին, ապա աստղաբանը պատմել է, որ մեծ երջանկության մոլորակը՝ Յուպիտերը մուտք է գործել առյուծի կենդանակերպ։

«Շատ շուտով ժողովուրդն ակտիվանալու է, 2027-ին ավելի ակտիվ կլինի փողոցը, ժողովրդական դժգոհությունը։ Դեմոգրաֆիական փոփոխություններ են սպասվում։ Ջրհոսներին մոտակա 2 տարիների ընթացքում հնարավորություն կտրվի հասնել իրենց նպատակներին, բավականին հաջողակ են։ Առյուծների համար երկակի է՝ դրական և բացասական։ Քանի որ Յուպիտերը՝ մեծ երջանկության մոլորակը գտնվում է առյուծի կենդանակերպում, տալիս է այդ հաջողությունն ու բացում է դռները, բայց միաժամանակ կարող է խլվել հաջողությունն ու կորուստներ լինել։ Յուպիտերի դիրքավորումը առյուծի կենդանակերպում բարենպաստ է բոլոր օդային ու հրեղեն նշանների համար, այդ թվում՝ խոյերի համար ևս։ Բայց խոյերի համար նույնպես երկակի է, որովհետև Սատուրն ու Նեպտունն են գտնվում խոյի կենդանակերպում»,-ասել է աստղաբանը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7