Միացյալ Նահանգներում վերջին երկու տարում Կալիֆորնիայի զվարճանքների պուրակի Х2 ամերիկյան բլուրների ատրակցիոնից ավելի քան հարյուր մարդ ստացել է գանգուղեղային վնասվածք։ Երեք հոգի դատարան է դիմել՝ հայց ներկայացնելով ընդդեմ զվարճանքների պուրակի։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Հայցադիմումները ներկայացվել են նահանգի Գերագույն դատարանի։
Որպես պատասխանաող կողմեր են նշված Six Flags Magic Mountain զվարճանքների պուրակն ու ատրակցիոնի արտադրող ընկերությունը։
Հայցում նշվում է, որ ատրակցիոնը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա։ Նշենք, որ Х2 ամերիկյան բլուրենրը ներկայումս ժամանակավորապես չեն գործում։

