Խոշոր հրդեհ է բռնկվել Դալմայի հարևանությամբ. ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Դալմայի հարևանությամբ: MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այրվում է էլեկտրաենթակայան։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7