Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում ժամերով գազ չի լինի․ ստուգեք՝ ձեր հասցեն կա՞ ցանկում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի մարզի Բջնի բնակավայրում, Վանաձոր, Ալավերդի քաղաքների որոշ հասցեներում, Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում՝ սեպտեմբերի 29-ին
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի բնակավայրի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4, ՔՇՀ-7, Վերածննդի և Փարաջանովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները❗️

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7