ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել Պաշտպանության նախարարությանը՝ իր 22-ամյա որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու փորձերի պատճառով։
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՊՆ-ի՝ 2026 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ հայցը։
Գործի մանրամասները փակ են՝ անձնական տվյալների պաշտպանության հիմքով։

