15 նորածին է զոհվել ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով

Առնվազն 15 նորածին է զոհվել Իսլամաբադում Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով:

Ըստ տվյալների՝ նորածինների պալատում պատահարի պահին գտնվել է 16 երեխա։ Հաջողվել է փրկել միայն մեկ երեխայի։ Հրդեհը, ըստ աղբյուրների, առաջացել է երրորդ հարկի պալատում տեղակայված օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով, հաղորդում է հեռուստաալիքը։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7