ՀԱՊԿ-ից հերթական կոշտ հայտարարությունը` Հայաստանի վերաբերյալ

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, սակայն դե յուրե մնում է միավորման անդամ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել…
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, սակայն դե յուրե մնում է միավորման անդամ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:

«Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այդ հարցը: Դե ֆակտո այսօրվա դրությամբ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ շրջանակներում հարցերի քննարկմանը, դե ֆակտո Հայաստանը չի ուղարկում իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին քվոտավորված պաշտոններին, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները: Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ», — նշել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լուրջ ավանդ է ներդրել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, հայ ժողովուրդն աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին այս կամ այն ժամանակահատվածում:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է ՀԱՊԿ-ից հանրապետության դուրսգրմանը (դուրս գալուն) և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա: Նրա խոսքով՝ դա Երևանին կազատի դիլեմայից՝ դուրս գալ, թե դուրս չգալ կազմակերպությունից:

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7